16 03 2019

Վարչապետի ցուցումը՝ մարզպետների հավատարիմ «բլոկին»․ «Փաստ»

Վարչապետի ցուցումը՝ մարզպետների հավատարիմ «բլոկին»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Վերջին օրերին ՀՀ մարզպետները հերթով նորից սկսել են իրենք իրենց պահել ուշադրության կենտրոնում: Նախօրեին հերթը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր, որն իր ՖԲ էջում բացահայտ մե­ղադրանքներ հնչեցրեց և չարաշահումների մեջ մեղադրեց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին: Ավելի ուշ Ա. Նալբանդյանը նույն՝ ֆեյսբուքյան ձևաչափով պատասխանեց Ղուկասյանին՝ հորդորելով զերծ մնալ անհիմն մեղադրանքներից և իր անունը շահարկելով՝ չինքնահաստատվել:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս ամենը ևս հստակ ուղղորդված քաղաքականություն է իշխանությունների կողմից, որպեսզի հնարավոր բոլոր մեթոդներով անվանարկեն նախկին համակարգի ուժեղ դերակատարներին և «ցնցող» բացահայտումներ անեն նրանց վերաբերյալ: Վարչապետը մարզպետների իր հավատարիմ «բլոկին» նման ցուցում է տվել օրերս կայացած հանդիպման ժամանակ, որի մասին արդեն գրել ենք՝ անդրադառնալով համայնքապետների մասով ցուցումներին: Հետաքրքիր է, որ մարզպետ Ղուկասյանն իր հրապարակման մեջ ներկայացրել է նախաքննական մարմնում գտնվող գործի որոշ մանրամասներ, ինչը փաստացի նախաքննական գաղտնիքի հրապարակում է և հակասում է ՀՀ սահմանադրաիրավական նորմերին: Ի դեպ, քննության ընթացքում որոշ գործերի մանրամասներին տեղյակ լինելը, կարծես, դառնում է ցավալի «ավանդույթ»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ