«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում: Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողների կամ աշխատանքից շուտ հեռացողների աշխատավարձից պահումներ կարվեն:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առավոտյան 9:15-ին պետք է աշխատավայրում լինեն և հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն: Թե ինչ չափով, դեռ չեն որոշել: Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, և ֆիքսվում է դուրս գալու և մտնելու ժամը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը