12 03 2019

Հիասթափված են․ թվում էր՝ ԱԺ աշ­խատանքը դրախտ է․ «Իրավունք»

Հիասթափված են․ թվում էր՝ ԱԺ աշ­խատանքը դրախտ է․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Խորհրդարանի նորաթուխ աշխա­տակիցներն ու որոշ օրենսդիրներ հիասթափված են, շփոթված ու «շիվա­րած»: «Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ նրանք փնթփնթում են խորհրդարանի պատերի ներսում, փոր­ձագետների մոտ ու նեղ շրջանակնե­րում:

Պարզվում է՝ քայլ արածներին թվում էր, թե խորհրդարանական աշ­խատանքը դրախտ է, որտեղ ոչինչ պետք չէ անել, այլ նստել ու վայելել, իսկ շուրջդ մեծ գումարներ կպտտվեն: Մինչդեռ նրանք արդեն իսկ բախվում են դառը իրականությանը, օրինակ, հաստափոր օրենսդրական նախագծեր կարդալ, օրենքներ ու փորձագիտա­կան կարծիքներ ուսումնասիրել, խո­րանալ որոշ փաստաթղթերի մեջ: Ավե­լին՝ սարսափած հարցնում են դեռ մնացած մի քանի հին աշխատողնե­րից, թե նախկին պատգամավորներն ու հանձնաժողովի նախագահները այդքանը կարդո՞ւմ էին, դրական պատաս­խանն էլ ավելի է թթվեցնում պատգա­մավորների տրամադրությունը: 

Իսկ մեծ փողեր այդպես էլ չեն պտտվում, ինչը վերջիններիս բավական տխրեց­նում է, քանի որ չոր աշխատավարձի սովոր չեն: Օրինակ՝ մի դրամաշնորհ «կպցնելով», այսօրվա որոշ պատգա­մավորներ ավելի արքայական կապրե­ին, քան Ազգային ժողովի թղթաբանու­թյան տակ կքած: Այնպես որ, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կամաց-կամաց Նաջարյանը փոշմանում ա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ