««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա: Մետրոպոլիտենը տարիներ շարունակ հայտարարագրել է մեծ վնասներ՝ պետությունից ստանալով հսկայական պետական դոտացիաներ:
Իսկ այդ ամենը հնարավոր է դարձել նաև մետրոպոլիտենի գնումները համակարգող Անի Գսպոյանի շնորհիվ, ով ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի աջ ձեռք համարվող, ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի դուստրն է:
Էդիկ Գսպոյանը դժվար թե կարողանար տեսչության օբյեկտիվ վերահսկողություն իրականացնել խոշոր հարկատու մետրոպոլիտենում, երբ իր աղջիկը այնտեղի գնումների պատասխանատուն է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը