02 03 2019

Ապրիլի 23-ը՝ ոչ աշխատանքային․ «Ժամանակ»

Ապրիլի 23-ը՝ ոչ աշխատանքային․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային:

Այս նախաձեռնությունը կքննարկվի եւ հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչեւ ապրիլի 23-ը ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ եւ հնարավոր լինի տոնել»:

«Փաստ» թերթի տեղեկություններով էլ՝ իշխանությունները նախաձեռնում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ փոփոխություն կատարել «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, ուր Մարտի 1-ը կներառվի որպես 2008 թ. մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ