«Ժամանակ»-ը գրում է․ «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր և մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից: «Էյֆորիայի ալիքը անցել է, և մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում, որևէ մեկն իր գումարները վտանգի չի ենթարկի:
Ֆորմալ առիթը Սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը և անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը