16 02 2019

Մարզպետարաններում կրճատումներ են լինելու. «Ժողովուրդ»

Մարզպետարաններում կրճատումներ են լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպիտիմալացման` աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ:

Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:

Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է:

Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, և կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաև իրավաբանի հաստիք:

Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաև տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաև տեղակալների վարորդների հաստիքների կրճատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ