«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Մարտի 1-ի գործով Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։
Երեւի հենց դրա համար էլ առաջին նախագահը, ի հեճուկս փաստաբանների հայտնի թիմեր ունեցող երկրորդ եւ երրորդ նախագահների, առանց փաստաբանի է գնացել ՀՔԾ, «գազեթից-բանից» խոսելու, պատասխանելու «ծանոթ» հարցերին` ընդամենը մեկուկես ժամում, երբ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տեւել է 4 ժամ, իսկ Քոչարյանինը` էլ չասենք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը