««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները բավական անհարմար վիճակում են հայտնվել ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված քրեական գործով:
Բանն այն է, որ ՀՀ իրավապահ մարմինները, այս դեպքում ՊԵԿ-ը, իրավասություն չունեին ՀԿԵ-ում ստուգումներ, խուզարկություն կատարելու:
Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում:
Մեր տեղեկություններով՝ ներկայումս այս հողի վրա իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ընդհուպ ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը