«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը:
Այդ նպատակով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերետւթաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգմամբ» այլևս կզբաղվի ոչ թե ԱԻՆ-ը, այլ ԲՆ-ն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը