«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատը դեռ նախորդ տարի ուսումնասիրություններ է կատարել ՀՀ առողջապահության նախարարության դեղատնային գործունեության լիցենզավորման գործընթացի օրինականության նկատմամբ եւ սարսափելի խախտումներ բացահայտել:
Մասնավորապես, ըստ ՀՊ բացահայտումների, մի շարք դեղատներում լիցենզավորված մասնագետներ չեն աշխատել, այլ՝ սովորական քաղաքացիներ: Պալատը պարզել է, որ 410 լիցենզառուներից 159-ը չեն ներկայացրել աշխատակիցների մասին տվյալներ: Միաժամանակ, դրական եզրակացություն է տրվել եւ լիցենզիա տրամադրվել դեղատներին այն դեպքում, երբ ընկերությունը չի համապատասխանել լիցենզավորման պայմաններին եւ երկու անգամ էլ ստացել է բացասական եզրակացություն:
Ամենամտահոգիչ եւ տարածված խախտումը դեղատներում աշխատող մասնագետներին է վերաբերում` փաթեթում ներկայացնում են այլ մասնագետի, ստուգման ժամանակ բացահայտվում է, որ աշխատում է ոչ մասնագետ մարդ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը