24 01 2019

Գագիկ Բեգլարյանը բիզնեսը ՀՀ-ից տեղափոխո՞ւմ է․«Ժողովուրդ»

Գագիկ Բեգլարյանը բիզնեսը ՀՀ-ից տեղափոխո՞ւմ է․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ կայքերից մեկը լուր էր տարածել, թե Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն իր կապիտալի մի մասը դուրս է հանել եւ Ռուսաստանի դաշնությունում ներդրում է արել:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ՝ հասկանալու, թե որտեղ է ցանկանում շարունակել իր բիզնես գործունեությունը:

Բեգլարյանը, սակայն հերքեց տեղեկությունը՝ հայտնելով. «Ես որեւէ երկրում ունեցվածք ու բիզնես չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ: Եթե ինչ որ բան ստեղծելու լինեմ, ներդնելու լինեմ, ապա կանեմ միայն ու միայն Երեւան քաղաքում: Երեւանից լավ տեղ աշխարհում չկա: Ուրիշ ինչ կասեն՝ չհավատաք»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ