21 01 2019

Ինչքա՞ն է նստում մեկ ծառայողական մեքենան պետության վրա. «Հրապարակ»

Ինչքա՞ն է նստում մեկ ծառայողական մեքենան պետության վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդեն գրել ենք, որ կառավարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում ծառայողական մեքենաների կրճատում է նախատեսվում։

Մեր տեղեկություններվ, կրճատումից հետո ծառայողական մեքենաներ կունենան կառավարության աշխատակազմի ղեկավարն ու փոխվարչապետները։ «Պադավատներից» զրկվելու են նաև բաժնի պետերը։

Օպտիմալացումը նախատեսվում է իրականացնել հետևյալ կերպ․ մեքենաները տարաժամկետ վճարման կարգով կտրամադրվեն իրենց վարորդներին, ովքեր և կազատվեն աշխատանքից։ Այս մասին ունեցած մեր լուրերը հաստատեց թե՛ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, թե՛ լրատվության բաժինը։

Վերջինիս գրավոր հարցում էինք կատարել՝ մասնավորապես հարցնելով, թե քանի՞ ծառայողական մեքենա կա կառավարության հաշվեկշռում, և ի՞նչ արժե մեկ ծառայողական մեքենայի տարեկան միջինացված շահագործումը պետության համր։ Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ տեղեկացրին, որ ներկայումս կառավարության հաշվեկշռում կա 87 մեքենա, որի մեջ ներառված են միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, բեռնատարներ և կիսաբեռնատարներ։ Իսկ մեկ մեքենայի տարեկան միջինիացված շահագործումը պետության վրա նստում է շուրջ 1.5 մլն ՀՀ դրամ՝ չհաշված վարորդի աշխատավարձը, որը 80-ից 90 հազար դրամին մոտ գումար է կազմում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ