«Ժամանակ»-ը գրում է․ «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միայն թե զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ տարածք ներմուծել այն ավտոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո: Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գործարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել: Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունումից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորովին այլ տրամաբանությամբ են շարժվում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը