«Ժողովուրդ»-ը գրում է․ «Նորընտիր խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների թիվն այնքան շատ է, որ հնարավորություն է տալիս կատարելու ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ ամենաաղմկահարույց նախագծերի կամ պաշտոնների փոփոխություն: Խոսքը վերաբերում է խորհրդարանի կողմից ընտրովի պաշտոններին, այդ թվում՝ դատավորներին, Մարդու իրավունքների պաշտպանին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և այլն:
Նշված մարդիկ ընտրվում են խորհրդարանի կողմից՝ պատգամավորների ձայների 3/5-րդով: Տվյալ դեպքում 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում 3/5-րդը ստացվում է 79 քվե: Իսկ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունն ունի 88 պատգամավոր և ստացվում է, որ նրանց ոչինչ չի խանգարում այդ ամենն իրականացնելու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը