27 12 2018

Գիշերային առևտրով զբաղվողների հարկերը կբարձրացնեն․ «Ժողովուրդ»

Գիշերային առևտրով զբաղվողների հարկերը կբարձրացնեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանը նախատեսել է բարձրացնել գիշերային առեւտրով զբաղվող տնտեսվարողների հարկերը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ տարի կեսգիշերից հետո առեւտրի կետերը, խանութները, սաունաները, խաղատները ավելի շատ հարկ կվճարեն, քան այս տարի են վճարում։ Օրինակ, եթե այս տարի առեւտրի օբյեկտները վճարել են 87 հազար 500 դրամ, ապա հաջորդ տարում կվճարեն 120 հազար դրամ։

Իսկ, ահա, ռեստորաններն ու ակումբները 175 հազար դրամի դիմաց կվճարեն 250 հազար դրամ։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս որոշումը խիստ զայրացրել է գիշերային առեւտրով զբաղվող ձեռներեցներին։ Նրանց խոսքերով` այս որոշման արդյունքում իրենք կփակեն իրենց խանութները։ Ի դեպ, «Տուրքերի դրույքաչափերի» փոփոխությունների մասին այս որոշումը համայնքի ավագանին կքննարկի այսօր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ