«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները:
Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:
Հայտնի է նաև, որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. և´ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և´ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:
Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը