«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Մենք տեղեկացանք, որ նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն: Սակայն ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է: «Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի: Սենյակներ կան, որ պետք է 2-2 նստեն, շատերը չեն համաձայնում, դրա համար էլ նման որոշում է կայացվել»։
Երբ է լինելու «ժերեբյովկան»: «Չգիտենք, գիտենք, որ Լենան նստելու է Արփինեի սենյակում, Ալենը՝ Շարմազանովի, հանձնաժողովների նախագահներն անգամ ժերեբյովկայով են քաշելու սենյակները»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը