21 12 2018

Մանկապարտեզի առաջին «քայլը»․ «Հրապարակ»

Մանկապարտեզի առաջին «քայլը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախորդ օրը «Մարիոթում» տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության անդրանիկ հավաքը մասնակիցների վրա թողել է մանկապարտեզի հանդեսի տպավորություն, երբ երեխաները՝ ուշիմ նստած, լսում են, թե ինչ են ասում դաստիարակները: «Չնայած հավաքն ավելի մոտ էր ծանոթության երեկոյի, շատ խայտաբղետ մասսա էր, քչերն էին միմյանց ճանաչում, կար մասսա, որն արդեն իրեն պատգամավորի տեղ էր դնում, այդ «պախոդկայով» էր քայլում, շփվում, շատերն էլ ուղղակի չգիտեին, թե ինչու են եկել, ինչ պիտի անեն։ Առանձնանում էր էլիտան` իր պահվածքով. նրանք վերեւից էին նայում բոլորիս»:

Նորեկ պատգամավորների մի մասը երբ ցանկացել է էլիտայից հեռախոսահամարներ վերցնել, նրանց զգուշացրել են` նախօրոք SMS գրել, նոր զանգել, որ պատասխանի արժանանան: Հանդիպոււմը բացել է Նիկոլ Փաշինյանը, ասել է, որ թիմային աշխատանքը պետք է լինի բարձր հիմքերի վրա, հասկանալի է` ոմանք իրար չեն ճանաչում, փորձեք արագ ադապտացվել միմյանց: Ներկայացրել է ԱԺ ղեկավար կազմին, տեղեկացրել, որ նրանք որոշվել են ոչ թե «Իմ քայլի», այլ ՔՊ գրասենյակում, որովհետեւ ցուցակի առաջին համարները ՔՊ-ից են:

Ապա խոսել է Արարատ Միրզոյանը, ներկայացրել հանձնաժողովների նախագահներին, որից հետո խմբակցության ղեկավար Մակունցը պատասխանել է հարցերին: Հանդիպման ընթացքում անվերջ խոսվել է լրատվամիջոցներին «ուտեչկա» չանելու մասին։ Ամենից շատ խոսել են ամենաշատ «ուտեչկա» կազմակերպողները։ Արարատ Միրզոյանը շեշտել է՝ հարցազրույցներ տալիս երկար մտածել, բերել է իր օրինակը, որ «Մարիոթ» մտնելիս լրագրողները վրա էին տվել, սակայն ինքը տեղի չի տվել, ներկաներից մեկին է դիտողություն արել, որը լրատվամիջոցներից մեկին ասել է` ԱԺ նիստը տեղի կունենա հունվարի 14-ին. «Ի՞նչ գիտես, չէ՞ որ դա ԿԸՀ-ն է որոշում»:  

Փաշինյանն արձագանքել է, որ միշտ էլ մամուլն ավելի շուտ է ամեն ինչ իմանում, քան ցանկացած իշխանության ներկայացուցիչ: Մակունցին նորընտիր պատգամավորուհիներից մեկը հարց է ուղղել՝ ինչպե՞ս է ղեկավարելու ֆրակցիան։ Վերջինս ասել է, որ մշակույթի նախարարությունում ինքը ղեկավարում էր մոտ 180 աշխատակցի ու 70 կառույց»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ