«Հրապարակ»-ը գրում է․ «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային եւ բյուջետային, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։
ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, ամենայն հավանականությամբ, այն կղեկավարի Միքայել Մելքումյանը, եվրաինտեգրման հանձնաժողովը, որը նախորդ ԱԺ-ներում ղեկավարում էր Նաիրա Զոհրաբյանը։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը երեկ կոչ արեց իշխանություններին՝ Դոնթի բանաձեւով չբաժանել հանձնաժողովները եւ իրենց՝ որպես ընդդիմադիր խմբակցության, մեկից ավելի հանձնաժողովներ վստահել, քանի որ «միայն այդ դեպքում կարելի է խոսել ժողովրդավարության, իշխանությանը հակակշռելու մասին»»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը