19 12 2018

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ի որոշման մասին․ 168․am

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ ՊԵԿ-ի  որոշման մասին․ 168․am

168.am-ի հետ զրույցում երգչուհի Անչոկը, անդրադառնալով ՊԵԿ-ի՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու որոշմանը՝ նախ նկատել է, որ հայաստանյան երգիչ-երգչուհիներից որևէ մեկը պետական գրանցում չունի: «Օդում ենք և վաղը-մյուս օրը թոշակ էլ չենք կարողանա ստանալ»,- ասաց երգչուհին։Նրա խոսքով՝ անհայտ է, թե ՊԵԿ-ն ինչպես է իրականացնելու իր որոշումը, քանի որ երգիչ-երգչուհիներից շատերը չգիտեն՝ այսօր կամ վաղը որքան գումար են աշխատելու: «Ինքս չգիտեմ, թե այս ամսում ինչքան գումար եմ վաստակելու։

Ինչ վերաբերում է արտերկրի համերգներին, ապա դրսում հարկերը վճարում ենք, այսինքն՝ ստացվում է, որ ես գնամ այլ պետությունում գումար վաստակեմ ու բերեմ այստեղ հարկ վճարե՞մ։ Արտերկրում համերգներից հարկեր գանձվում են, իսկ եթե գնում, հարսանիքներին են երգում, ապա հարկ չեն վճարում։ Հայաստանում նույնպես  յուրաքանչյուր համերգից հարկ է գանձվում։

Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, չեմ պատկերացնում մեր հետագա գործունեությունը, բողոքի ալիք կբարձրանա, ինչը նորմալ է։ Եթե չեմ աշխատում և պետությունից աշխատավարձ չեմ ստանում, ի՞նչն են հարկելու։ Եթե պետությունը չի հոգալու, թե այս ամիս ինչքա՞ն գումար պետք է վաստակեմ, ինչպե՞ս եմ ապրելու, ի՞նչն է հարկելու»,- շեշտել է Անչոկը։

Հանդիսավար Երվանդ Մարեյանը նշել է, որ երգիչների, հանդիսավարների աշխատանքը կանոնակարգված չէ, այսինքն՝ նրանք կարող են ամիսը մի քանի անգամ ելույթ ունենալ կամ ընդհանրապես ամիսն անցկացնել առանց աշխատանքի։

«Սա չկանոնակարգված ռազմավարություն է, բյուջեն լցնելու միջոց, ինչը սխալ է։ Ենթադրենք, ես այս ամիս  մեկ անգամ գնացի իմ ընկերոջ միջոցառումը վարելու, բնականաբար, առանց գումարի, այս դեպքում որքանո՞վ է նորմալ, որ ես հարկ վճարեմ, երկամուտներս հայտարարագրեմ։ Եթե տարեկան լինի ինչ-որ ֆիքսված գումար, խնդիր չկա՝ կվճարեմ, բայց ամեն ամիս հարկ վճարե՞լ, սա սխալ է։ Մեր պետությունում շատ խնդիրներ կան, իմ կարծիքով՝ այդ ամենը թողնել և անդրադառնալ շոու-բիզնեսին՝ ճիշտ չէ»,- ասել է Ե. Մարեյանը։

Ըստ նրա՝ եթե ՊԵԿ-ն ուզում է հարկեր գանձել, ապա պետք է անդրադառնա միայն այն երգիչ-երգչուհիներին, որոնք 20 րոպեում աշխատում են 30 հազար դոլար, իսկ ռեստորանային և փաբային երգիչներից, որոնք ստանում են ընդամենը «աղքատավարձ», չեն կարող գումար գանձել։

«Եթե ես ամսվա ընթացքում ստանում եմ 60 հազար դրամ, դրա կեսը տամ ՊԵԿ-ին, իմ ընտանիքն ինչպե՞ս եմ պահելու»,- եզրափակել է հանդիսավարը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ