19 12 2018

Մի՞թե պաշտոնը թանկ է արժանապատվությունից․ «Հրապարակ»

Մի՞թե պաշտոնը թանկ է արժանապատվությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր առաջ ողջ երկիրը քննարկում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխության հարցը։ Ոմանք արդարացիորեն բացատրություն էին պահանջում, զարմանում էին, թե ինչպես կարելի է ձեռքի մի հարվածով պատերազմող երկրի բանակի հրամանատարին փոխել, այն էլ, գոնե ֆորմալ առումով, անկախ երկրի։ Մանավանդ որ հաստատվեցին լուրերը, թե Լյովա Մնացականյանին փոխելու հիմնական պատճառը Սասուն Միքայելյանի հայտարարությունն ու Արցախից հնչած արձագանքներն էին, մասնավորապես՝ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը, որը Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքից հետո հանվեց համացանցից։

Մի կողմ թողնենք այն, որ փոքրիկ վեճից մեծ սկանդալ սարքել չէր կարելի, եւ մարդկանց չի կարելի պատժել սեփական կարծիք ունենալու եւ արտահայտելու համար։ Նման «սանկցիաներ» կիրառում են միայն ուժի ցուցադրության նպատակով։ Ենթադրենք, որ Արցախի զինվորականներն անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել եւ արժանի էին պատժի։ Բայց եկեք խնդրին նայենք նաեւ հակառակ կողմից։ Զինվորականը, բանակի գեներալ-լեյտենանտն ընդամենը մեկ օր առաջ հայտարարում է, որ դիմում չի գրել եւ չի պատրաստվում գրել։ Նրան, այնուամենայնիվ, ազատում են, բայց որպեսզի աղմուկը շատ մեծ չլինի, մի «թեթեւ» պաշտոն են տալիս՝ ԱԻ նախարարի պաշտոնը, եւ նա համաձայնում է դրան։ Ըստ էության, կուլ է տալիս վիրավորանքը, հաշտվում է այն բանի հետ, որ իր խոսնակի հայտարարության պատճառով իրեն կարող են ազատել աշխատանքից, համաձայնում է ինչ-որ երկրորդական պաշտոն զբաղեցնել։

Հանուն ինչի՞։ Մի՞թե պաշտոնն այդքան թանկ է՝ արժանապատվությունից, սեփական եսից ավելի թանկ։ Առհասարակ՝ մենք երբեւէ ականատես կլինե՞նք արժանապատիվ հրաժարականների, երբ մարդը կնախընտրի հեռանալ, բայց չփոշիացնել տարիների վաստակն ու հեղինակությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ