13 12 2018

Ծառուկյանը խաբել է իր կուսակիցներին․ «Ժամանակ»

Ծառուկյանը խաբել է իր կուսակիցներին․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիկացնելու համար խոստա­նում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքն անձնական ներդրումներ է անելու:

Ընտրություններից հե­տո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշ­խատած թեկնածուները սպա­սում են կոալիցիայի ձևավորմանը, որպեսզի իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից:  

Մինչդեռ պարզ է, որ Ծառուկյանն ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կո­ալիցիա էլ չի լինելու, ուղղակի հերթական անգամ խաբել է երկրորդ էշելոնի թեկնածունե­րին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կու­սակցությանը, որպեսզի ինքն ու իր, այսպես կոչված, քաղաքա­կան թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ