«Ժամանակ» թերթը գրել է. «Ըստ ռուսական մեր աղբյուրների՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է անվերջ ձգձգվել: Համենայնդեպս, մինչև 2020թ. մայիս, երբ լրանում է Հայաստանին հատկացված երեքամյա ժամկետը: Այդ ընթացքում գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմիրիկովը, ով այս պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն է:
Սա կլինի փոխզիջումային տարբերակ, մի կողմից Հայաստանը կպատժվի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելու և ՀԱՊԿ իմիջին հարված հասցնելու համար, մյուս կողմից՝ Բելառուսը ժամանակից շուտ չի ստանա այդ պաշտոնը՝ դրանով չվիրավորելով Հայաստանի այդ տեղի հանդեպ ունեցած օրինական պահանջը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը