«Ժամանակ»-ը գրում է․ «Շիրակի հանրային հեռուստաընկերությունը փակման եզրին է: Բանն այն է, որ հեռուստաընկերության համար նախատեսվող հաջորդ տարվա բյուջեն չի տրամադրվել: Ընկերությունն ունի շուրջ 60 աշխատակից, որոնք, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա հունվարից կդառնան գործազուրկ, թեպետ, մինչ այժմ որևէ զգուշացում չեն ստացել: Բյուջե չտրամադրելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խնդիրն անձամբ հեռուստաընկերության տնօրեն Արթուր Ղանդիլյանի հետ է կապված: Բանն այն է, որ նրա անվան շուրջ Շիրակի մարզում հակասական տեղեկություններ են պտտվում, վերջերս նույնիսկ անանուն բաց նամակ է տարածվել, որի մեջ նշվում էր նախկին իշխանությունների հետ բարյացակամ հարաբերություններ ունեցող Ղանդիլյանի կողմից արված տարատեսակ չարաշահումների մասին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը