«Ժամանակ»-ը գրում է․ ««Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար: ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուներն ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը