«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Արագածոտնի մարզից տեղեկություն ստացանք, որ «երևանցի» մարզպետը՝ Դավիթ Գևորգյանը, համայնքապետերի վրա «պլան» է դրել՝ ԱԺ ընտրություններին «Իմ քայլի» համար հավաքել այնքան ձայն, որքան հավաքել էին 2017-ին ՀՀԿ-ի համար:
Այս տարածքում քարոզարշավ է իրականացնում նաև ՀՀԿ-ական նախկին մարզպետ, ռեյտինգային թեկնածու Սարգիս Սահակյանը: Նա ու իր թիմը տաքսիներով են շրջում, վախենում են տհաճ միջադեպերի մեջ ընկնել, համայնքներում գաղտնի հավաքներ են կազմակերպում՝ իր նախկին ենթակաների աջակցությամբ: Սահակյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին. «Ձեզ մեկնաբանություն չունեմ»:
Մարզի երբեմնի տիրակալ Աղվան Հովսեփյանը, ասացին, ձեռքերը լվացել է՝ չի աջակցում նույնիսկ իր ընկերներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը