24 11 2018

Նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել. Մանե Թանդիլյան. «Ժողովուրդ»

Նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել. Մանե Թանդիլյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Դուք հրաժարական տվեցիք եւ ասացիք, որ նման բան եք անում, որ նախարարի պաշտոնը Ձեզ չկաշկանդի եւ կարողանաք կուսակցության գաղափարախոսությունը առաջ տանել: Այդ պարագայում դուք անհավասար վիճակ տեսնո՞ւմ եք:

 -Ինձ համար ամենասկզբունքայինն է, որ քաղաքացիները հասկանան` այս քաղաքական գործիչը կառավարության անդամ է, թե ներկայացնում է իր կուսակցությունը: Անկախ նրանից, որ ես կառավարության անդամ էլ լինելով ներկայացրել եմ Լուսավոր Հայաստանը, բայց այնտեղ դու զբաղված ես նախարարական աշխատանքով և դու ուզում ես կառավարության հաջողությունը, հիմա էլ եմ ուզում, բայց արդեն այլ ռակուրսից եմ նայում: Այո, նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել, բայց ես չեմ ուզում քաղաքացիները մոտ խաբկանք լինի, թե ես անպայման վերադառնալու եմ գործադիր պաշտոնի: Քաղաքացիների համար այս գործողությունները պետք է կապվեն նախարարի կամ քաղաքական գործչի աշխատանքի հետ:

Ամբողջական հարցազրույցը` օրաթերթի վաղվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ