«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնականի 9-րդ համար, Սյունիքում ռեյտինգային թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը գլուխ է գովում, որ կրեատիվ քարոզարշավ է անցկացնելու։ Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ է կրելու, «դուխով» շապիկներ եւ հեղափոխության այլ ատրիբուտներ է օգտագործելու։ Մեր լրագրողին նա ասել, որ եղել է նման քննարկում, բայց դեռ վերջնական որոշում չունի՝ ինչպես անցկացնել քարոզարշավը։
«Եթե քարոզարշավն ընթանալու է ստի եւ դեմագոգիայի մթնոլորտում, բնականաբար, ես կրեատիվ բաներ չեմ անի, բայց եթե գնա ծրագրային ֆոնի, գաղափարների, սեփական տեսակետները քաղաքացուն հասցնելու ֆոնի վրա, բնականաբար, կլինեն կրեատիվ քայլեր»,- ասել է ՀՀԿ-ի թեկնածուն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը