«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ, և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերեւներում ամեն ինչ որոշված է:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում առաջինն ազատվել Լիլիթ Մակունցից:
Ավելին՝ նրանք այս պաշտոնում ունեն, ըստ իրենց, ավելի պատրաստված նոր թեկնածու, որն արդեն իսկ սկսել է ուսումնասիրել ոլորտը: Այնպես որ, Մակունցի վերջին հույսը մնում է պատգամավոր դառնալը, ինչի համար էլ առաջադրվել է որպես թեկնածու, իսկ հայոց մշակույթը կսպասի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը