«Հրապարակ»-ը գրում է․ «Առաջիկա ընտրություններում կարևոր դերակատարներ են լինելու գյուղապետերը: Մեր տեղեկություններով՝ բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին:
Օրինակ՝ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, որի որդին Արմավիրում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի վրա, որոնք տարիներ շարունակ իր ազդեցության տակ են եղել, իսկ որոշներն էլ բառի բուն իմաստով իր կամակատարներն են եղել: Նա հրահանգել է ոչ բացահայտ, բայց քարոզչություն անել իր որդու օգտին, իսկ գյուղապետերն իրենց գյուղերում, գաղտնիք չէ, որոշակի ազդեցություն ունեն, հեչ որ չէ՝ ազգուտակ, համակիրներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը