20 11 2018

Կփորձեն ժամանակ ձգել. վճռորոշ է ՌԴ-ի ձայնը. «Ժողովուրդ»

Կփորձեն ժամանակ ձգել. վճռորոշ է ՌԴ-ի ձայնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում: 

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչև 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը: Ամեն դեպքում, այս հարցում վճ­ռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը:

Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, և նա հայտարարել էր, թե բա­ցատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից: Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ