17 11 2018

Փեսային «զոհաբերեց» հանուն Փաշինյանի աներձագի․ «Հրապարակ»

Փեսային «զոհաբերեց» հանուն Փաշինյանի աներձագի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում սև հումոր է պտտվում՝ Սամվել Ալեքսանյանն իր փեսային՝ Կորյուն Նահապետյանին «զոհաբերեց» հանուն Նիկոլ Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչ Հակոբյանի։ ՀՀԿ մեր աղբյուրների պնդմամբ, Ալեքսանյանի քրոջ ամուսինը՝ Կորյուն Նահապետյանը, մինչեւ վերջին օրը պայքարել է առաջադրվելու համար, սակայն Ալեքսանյանը կանխել է դա, քանի որ նրան հորդորել են աշխատել Մալաթիայից ռեյտինգայինով առաջադրվող «ՔՊ» թեկնածուների՝ Արարատ Միրզոյանի, Արայիկ Հարությունյանի եւ Հրաչ Հակոբյանի համար։

Ի դեպ, Նահապետյանը երեկ չպատասխանեց մեր զանգերին, ավելի ճիշտ՝ վերցնում էր խոսափողը, բայց չէր խոսում։ ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուն այս ընտրատարածքում Արարատ Մկրտչյանն է, որի հայրը, ըստ տեղեկությունների, հին ՀՀԿ-ական է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ