14 11 2018

Միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»

Միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: 

Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաև տարեսկզբի համեմատ, հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերևս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետևանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղ­ղում են եղած պարտքը սպասարկելուն: 

Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետա­կան պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ