«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների կազմած «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է առաջադրվելու նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, որ նախկինում Երեւանի ավագանու անդամ էր ընտրվել ՀՀԿ ցուցակով:
Ընդ որում, նա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված է եղել այն դեպքում, երբ միաժամանակ հանդիսացել է ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կետիկյանը, անդրադառնալով այդ հանգամանքին, ասել է. «Ես որտեղ էլ լինեմ, ներկայացնում եմ երկրապահն ու երկրապահին հուզող հարցերը: Եղել եմ նաեւ Աժ պատգամավոր եւ 2 անգամ ավագանու անդամ եւ միշտ էլ երկրապահին եմ ներկայացրել: Այստեղ որեւէ հակասություն չկա, որովհետեւ ԱԺ-ում ազատամարտիկներին հուզող հարցերով պետք է մշտապես զբաղվել»:
Կետիկյանը նաեւ հաստատել է, որ ինքը «Մենք» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը