13 11 2018

Գաղափարական կուսակցության ճանապարհին․ «Հրապարակ»

Գաղափարական կուսակցության ճանապարհին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ բախտ վիճակվեց տեսնել խաղաղ իշխանափոխություն, հզոր իշխանական կուսակցության տապալում, փողոցից կառավարություն հայտնվածների հրճվանք, ժողովրդական մասսաների էյֆորիա։ Բայց այս ամենի մեջ ամենից ողբերգականն ու ուշագրավը Հանրապետական կուսակցության անցումն է իշխանականից ընդդիմադիրի կարգավիճակին եւ այդ ընթացքում ապրած սթրեսը, շփոթմունքը, ոմանց արագ ճամբարափոխությունը, մյուսների հուզիչ հավատարմությունը հարազատ կուսակցությանը, վերակազմակերպվելու եւ վերարժեւորելու փորձերը։

Կերակրատաշտի շուրջ համախմբվածներից դեպի գաղափարական կուսակցություն ճանապարհը փշոտ է եւ ծանր։ Կհաղթահարի՞ արդյոք ՀՀԿ-ն այդ ուղին, թե՞ կփոշիանա, ինչպես ժամանակին փոշիացան կոմունիստներն ու ՀՀՇ-ն։ Անգամ երկար խոստացված համաժողովը, ըստ էության, չհաջողվեց հրավիրել՝ բավարարվեցին կիրակի օրը կուսակցության գրասենյակում գործադիր մարմնի եւ խորհրդի ընդլայնված նիստով։ Իսկ այս օրերին ավելի ու ավելի են թափ ստանում լուրերը, որ ՀՀԿ-ն ռեյտինգային թեկնածուների խնդիր ունի, մինչդեռ ընդամենը մեկ տարի առաջ ՀՀԿ դռները ջարդում էին առաջադրվել ցանկացողները, այնպես, ինչպես այսօր ջարդում են «ՔՊ»-ի դռները եւ մերժում ստանում։ Լուրեր էին շրջում, որ ոմանք առհասարակ չմասնակցելու կողմնակից են, բայց, ի վերջո, կուսակցական ամբիցիաները հաղթեցին։ Եվս մի կարեւոր որոշում՝ բոլոր թեկնածուները որոշել են ռեյտինգայինով առաջադրվել։

Այսինքն՝ չկան այլեւս էլիտար, արտոնյալ կուսակցականներ, բոլորը հավասար են եւ հավասարապես պետք է պայքարեն հաղթանակի համար։ ՀՀԿ-ի ներսում նույնիսկ ընդդիմադիրներ են հայտնվել․ Ֆիրդուս Զաքարյանն ասել է՝ չի լքում թիմը, բայց իրեն համարում է ընդդիմություն ՀՀԿ-ի ներսում։ Քննադատական ելույթ է ունեցել նաեւ Լեռնիկ Ալեքսանյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ