13 11 2018

Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է. «Ժողովուրդ»

Դավիթ Տոնոյանը հարցաքննվե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել: «Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որևէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա: 

Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը:

«Եթե հիմա որևէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում և ունեցել է հետևանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ