13 11 2018

Մյուսները պետք է աշխատեն, որ նրանք պատգամավոր դառնան․ «Ժամանակ»

Մյուսները պետք է աշխատեն, որ նրանք պատգամավոր դառնան․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը և Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով:

Ինչպես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը՝ Արարատի մարզում:

Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա և իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետև Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ:

Մյուսներն աշխատելու և ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ