07 11 2018

ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ»

ՀՀԿ-ում եռուզեռ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում եռուզեռ է, մուտքի դուռն աչալրջորեն հսկում են երկու ոստիկան, անվտանգությունն ուժեղացվել է, որովհետեւ Սերժ Սարգսյանն անընդհատ գրասենյակում է։

Ինչպես միշտ, հսկա «պապկան» թեւի տակ՝ ելումուտ է անում ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադեւոսյանը, որի մոտից դուրս են գալիս ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները, ինչպես նաեւ նախկին պաշտոնյաներ, պատգամավորներ։

Խիստ գործնական տեսքով «կազմակերպչական» սենյակից դուրս եկած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին հարցրինք՝ վաղուց այս կողմերում չէիք եղել, ի՞նչ խնդրով եք եկել։ «Հենց էնպես, ոչ մի գործ»։ ՀՀԿ-ից դուրս չե՞ք եկել։ «Ոչ»։ Եկել եք ընտրությունների՞ն մասնակցելու՝ ռեյտինգայինի հարցով։ Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը։ «Ոչ, չեմ դնելու»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ