«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ բավականին լարվել է մթնոլորտը կառավարությունում: Եթե նախկինում երիտպաշտոնյաները փորձում էին միմյանց սատարել, ապա այժմ չեն թաքցնում իրենց ուրախությունը, երբ նրանցից որեւէ մեկը սայթաքում է:
Պատճառը մեկն է՝ յուրաքանչյուրը սկսել է մտածել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ավելի հարմար դիրք ընդունելու մասին: Այս դեպքում ամեն մեկը գտնում է, որ մյուսից ավելի արժանավոր է, քանի որ ոչ միայն «քայլած» ունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ նաեւ մի քանի ամսվա պաշտոնավարման փորձ:
Իսկ մյուսները մատնացույց են անում այն բացթողումները, որոնք վերջիններս թույլ են տվել եւ կարող են հանկարծ վրիպած լինել Փաշինյանի տեսադաշտից»:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը