«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այդ կարգը կիրառելու դեպքում բավական կթեթեւանա վարորդների ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են: Սակայն, ըստ նրա, դրանից պատասխանատվությունը չի նվազում:
Ինչ վերաբերում է 9 բալանոց համակարգին, Ղահրամանյանը պնդել է, որ դա գիտական փաստարկների հիման վրա չի որոշվել: «Այնպես չէ, որ հիմա այն վերջնական է, քանի որ դիտարկվում է որոշակի խախտումների դեպքում: Եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում 12 է կազմում»,- ասել է նա՝ հավելելով,- «Խախտում անողի համար 9 կամ 90-900 միեւնույն է, նա բողոքելու էր: Վարորդներ կան, որոնք պնդում են, որ 9 շատ է, 3 կամ 5 է պետք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը