26 10 2018

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»

Ովքե՞ր են ՀՀ խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակն ուշագրավ փոփոխություններ է կրել: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ վճարել է 24 մլրդ 642.5 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ-ում հինգերորդն էր՝ 9 մլրդ 751.4 մլն դրամ: 

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախորդ տարի իր վճարած հարկերով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որը հիմա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ավելին՝ նվազեցրել է իր վճարած հարկերը. 2017թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 24 մլրդ 469.3 մլն դրամ, այս տարի՝ 20 մլրդ 736.2 մլն: Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանդ տոբակո»-ն, որը այս տարի վճարել է 16 մլրդ 699.5 մլն դրամ, իսկ նախորդ տարի` 14 մլրդ 608.6 մլն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ