«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ մինչեւ տարվա վերջ աշխատանքից «լավով» ազատվելու դիմումներ են գրելու մի շարք համայնքների ղեկավարներ, որոնց թվում են Արթիկի, Մարալիկի, Գավառի եւ մի շարք այլ քաղաքների քաղաքապետեր։
Մասնավորապես՝ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի օրերը հաշված են, քանի որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում թույլ են տրվել մի շարք լուրջ խախտումներ եւ եղել են սկանդալային դեպքեր, մասնավորապես` «ժուչոկներ» տեղադրելու հայտնի գործը։
Մեր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս ՔՊ Արթիկի կառույցի երիտասարդները սկսելու են քաղաքապետի պաշտոնանկության պահանջով ակցիաներ անցկացնել։
Հիշեցնենք, որ Վարագյանի անունը մշտապես կապված է եղել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»։
«Ժողովուրդ» թերթն այս թեմայով գրում է․ «Ավելի քան երեք ամիս ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում (խոշորացված Անի համայնք) բողոքի ակցիաներ էին. տեղացիները պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանի հրաժարականը: Նրանք նաեւ «գրավել էին» քաղաքապետարանի շենքը եւ թույլ չէին տալիս ելումուտ անել:
Ըստ որոշ տեղեկությունների`բողոքի ակցիաներ`քաղաքապետի հրաժարականի պահանջով նախատեսվում է իրականացնել նաեւ Շիրակի մյուս` Արթիկ քաղաքում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը