«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Կապանում ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Նարեկ Բաբայանը պարտություն է կրել: Ձայների զգալի տարբերությամբ այստեղ հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը:
«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ մինչ առաջադրվելն արդեն հաղթած քաղաքապետին առաջարկել են անդամագրվել ՔՊ-ին եւ վայելել իշխանության լիակատար աջակցությունը, սակայն նա հրաժարվել է՝ նշելով, որ վստահ է իր ուժերին եւ բացի ժողովրդի աջակցությունից, այլ աջակցության կարիք չունի:
Ըստ երեւույթին, ՔՊ-ականները ի սկզբանե վստահ էին Փարսյանի հաղթանակի մեջ, բայց, այնուամենայնիվ, ինչպես կապանցիներն են ասում. «Մեջքի չեկան ու տեսան իսկական ժողովրդի ձայնը որն է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը