«168 Ժամ»-ը գրում է․ «Վերլուծենք նաև, թե ինչու միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ: Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար: Սակայն դրանք տապալվել են: Բայց հիմա, չգիտես, թե ինչպես, համաձայնեցվեց մի բան, որը, ինչպես ես եմ կարծում, նախկինում չէր քննարկվել, քանի որ նախկինում օրակարգում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ավելի բազմակողմանի էին, դրանց դեմ էր Ադրբեջանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Դուշանբեի համաձայնությունը տեղի ունեցավ հետագա բանակցություններում առաջընթացի հասնելու սպասումով:
Բայց ի՞նչ է այդ առաջընթացն Ադրբեջանի ու Հայաստանի համար, դրանք բոլորովին տարբեր տեսլականներ են, և ես չեմ կարծում, թե կողմերը պատրաստ են փոփոխություններ կատարելուն, հասարակությունների մեջ արմատացած մոտեցումները փոփոխելուն:
Հակամարտության չկարգավորմանը խոչընդոտող հանգամանքները լրջորեն արմատացած են երկու երկրներում, հասարակություններում, երկրներից ոչ մեկը կարգավորման փոխզիջումային տարբերակ չի պատկերացնում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի արդյունավետությանը:
Ուստի, նրա կարծիքով, այս գերագնահատված սպասելիքների ֆոնին փորձ կլինի կազմակերպել բարձր մակարդակի բանակցային գործընթաց, որը հակառակորդի դիրքորոշումներին ծանոթանալու, տրամադրվածությունը բացահայտելու հնարավորություն կտա: «Սրանից հետո, ըստ իս, իրավիճակը կվերադառնա նախկին տրամաբանությանը»,- ասել է նա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը