«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը: Հանձնաժողովը պատրաստվում է լսել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսման ժամանակ հնչած՝ Ռ. Քոչարյանի գործն առաջին ատյանում քննած, ըստ ԱԱԾ տնօրենի՝ «վախեցած» դատավոր «Հրաչին», նույն իրեն՝ Վաչե Մարգարյանին:
Իսկ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կհաստատի իշխանությունների կողմից հրատապ համարվող «Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու» մասին օրենսդրական նախագիծը: Ճամպրուկները հավաքած ԱԺ-ն կհասցնի ընդունել այդ կարևոր օրենքը, խորհրդարանական մեր աղբյուրներն ասացին, ըստ ամենայնի՝ այո: Օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է 53 ձայն: Հիշեցնենք՝ օրենքի ուժով արձակման դեպքում պառլամենտը շարունակում է իր լիազորությունները, մինչև նորընտիր պառլամենտի առաջին նիստը: Չնայած մշտապես քվորումի խնդիր ունեցող պառլամենտն այդ ընթացքում, թերևս, կմատնվի ամբողջական պարապուրդի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը