15 10 2018

Գաբրիել Ղազարյանը մոտենում է Լևոն Մկրտչյանի ռեկորդին․ «Ժողովուրդ»

Գաբրիել Ղազարյանը մոտենում է Լևոն Մկրտչյանի ռեկորդին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար է նշանակվել Գաբրիել Ղազարյանը: Նշենք, որ Գաբրիել Ղազարյանը դեռեւս 2014 թվականին նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար և աշխատել է մինչև 2016 թվականը: Ապա 2016 թվականին նշանակվել է նախարարի տեղակալ: Եթե Գաբրիել Ղազարյանը այս տեմպերով շարունակի, ապա վերանշանակումների մասով կմոտենա ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի սահմանած ռեկորդին: 

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ղազարյանի հայտարարագիրը: Նախարարի ունեցվածքը համեստ է. ունի ավելի քան 25 մլն դրամի չափով փոխառություն: Իսկ դրամական միջոցները կազմում են 8.1 մլն դրամ և 23 հազար 900 դոլար: Որպես եկամուտ հայտարարագրած սեփական աշխատավարձը ամսական կազմել է մոտ 470 հազար դրամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ