11 10 2018

Հայկ Մարությանը Երևանի 2800-ամյակի ծախսերի մեծ մասը կրճատել է․ «Հրապարակ»

Հայկ Մարությանը Երևանի 2800-ամյակի ծախսերի մեծ մասը կրճատել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։

Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչև 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ