Ես տարբեր առողջական խնդիրներ ունեմ, բայց երբ որ հեղափոխություն էր, անձամբ ես մեծ սիրով Մասիվից քայլել եմ պարոն Ավինյանի համար, իսկ մեր հարգարժան Միրզոյանի հետ էլ նկարվել եմ Զեյթունի մոստի տակ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի դիմաց Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ ասաց բնակիչներից մեկը:
«Որ պետք էր, սիրով բերեցինք իշխանության, հիմա ժողովուրդն էս վիճակին է, բա մե՞զ ինչ է պետք հարգելիս, որ մեզ դուրս շպրտե՞ք: Խնդրում եմ, պարոն Ավինյան, ձեզ հրավիրում եմ տարածք, եկեք, նորից ձեզ հետ հանդիպենք: Որ պետք է եղել, շրջել եք ամբողջ Երեւանով, Հայաստանում, բա հիմա պետք չի՞: Խնդրում եմ եկեք: Մեր առողջությունն այնտեղ ենք կորցրել, մեզ հիմա ո՞ւր եք քշում»,- նշեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը