06 10 2018

Պետծառայողներին ճնշում են սոցցանցերի գրառումների համար․ «Հայոց աշխարհ»

Պետծառայողներին ճնշում են սոցցանցերի գրառումների համար․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կառավարության հայտնի սկանդալային շրջաբերականը, որով սահմանափակվում էր պետական ծառայողների խոսքի ազատությունը, ոչ միայն չչեղարկվեց, այլև ուղիղ կերպով կյանքի է կոչվում:   

Տարբեր գերատեսչություններում աշխատող պետծառայողների հանդեպ սկսել են ճնշումներ գործադրել անգամ սոցիալական ցանցերում արվող և այսօրվա իշխանությունների գծին չհամապատասխանող գրառումների համար՝ պահանջելով հեռացնել դրանք ու այլևս նման բան չանել: Հակառակ դեպքում սպառնում են աշխատանքից անհապաղ հեռացնել:  

Այս տեռորը կազմակերպված է և հրահանգված, քանի որ իրականացվում է միաժամանակ տարբեր գերատեսչություններում: Իրենց թավշյա մոլեռանդությամբ աչքի են ընկնում հատկապես կառավարության աշխատակազմը, սփյուռքի, սոցհարցերի և կրթության նախարարությունները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ